ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին փոխարինել է խմբակցության քարտուղար, բանաստեղծ Աղվան Վարդանյանը: Հանձնաժողովը մարտի 10-ին նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով փոխնախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը իր տեղակալի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի թեկնածությունը: Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են քվեարկել Աղվան Վարդանյանի թեկնածությանը: